ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ | Քարտուղարություն | Փաստաթղթաշրջանառության ապահովման և դիմումների ընդունման վարչություն | Գլխավոր մասնագետ| 05-7.2.Ա-Մ2-1

Ենթակա և հաշվետու է

Վարչության գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետի տեղակալը կամ Վարչության մյուս գլխավոր մասնագետը կամ ավագ մասնագետը։   

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պուշկինի 56ա
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. իրականացնում է փաստաթղթաշրջանառության, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպման աշխատանքները.
  2. իրականացնում է Աշխատակազմ այցելած անձանց, թեժ գիծ կամ այլ  հեռախոսահամարներով ստացված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, մուտքագրումը, վերլուծումը և վիճակագրության վարումը.
  3. իրականացնում է անձանց ընդունելություն.
  4. իրականացնում է այցեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ.
  5. իրականացնում է Աշխատակազմում ստացված ամբողջ թղթակցության՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով ընդունման, հաշվառման, մշակման էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով համակարգչային և պատկերամուտով մուտքագրման, համապատասխան մատյանների վարման աշխատանքները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ.
  6. իրականացնում է ելից փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային առաքումն էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգի, փոստի և սուրհանդակային ծառայության միջոցով.
  7. իրականացնում է վիճակագրական տվյալների ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան վիճակագրական ցուցանիշների հավաքագրումը.
  8. իրականացնում է Պաշտպանի տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ հրապարակային զեկույցների համար նյութերի տրամադրումը.
Իրավունքները
  1. փաստաթղթաշրջանառության, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպման նպատակով պահանջել անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր և միջոցներ.
  2. Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  3. Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում համապատասխան մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանումներ, հիմնավորումներ, նյութեր և փաստաթղթեր, ինչպես նաև կազմակերպել մասնագիտական քննարկումներ, ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
  4. իր լիազորությունների շրջանակում օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և ներկայացուցիչների մոտ անհետաձգելի ընդունելությունից.
  5. պահանջել և ստանալ Աշխատակազմում կատարված մասնագիտական աշխատանքների վերաբերյալ վիճակագրական տվյալները։
Պարտականությունները
  1. ընդունել, մշակել և սահմանված ժամկետներում հաշվառել Պաշտպանին հասցեագրված բողոքները.
  2. հավաքագրել և մշակել Աշխատակազմ այցելած անձանց, թեժ գիծ կամ այլ  հեռախոսահամարներով ստացված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ տեղեկությունները.
  3. մուտքագրել Պաշտպանի աշխատակազմ այցելած, հեռախոսահամարներին զանգահարած անձանց տրամադրած իրավաբանական խորհրդատվությունների, ինչպես նաև արագ արձագանքման այցերի արդյունքում կատարված գործողությունների բովանդակության վերաբերյալ կազմված փաստաթղթերը.
  4. Պաշտպանին բողոք ներկայացնելու ժամկետների, պահանջների, Պաշտպանի լիազորությունների վերաբերյալ անձանց տրամադրել խորհրդատվություն.
  5. հետևել գրանցված փաստաթղթերի կատարման ժամկետներին և այդ մասին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն Վարչության պետին.
  6. իրականացնել Աշխատակազմի արխիվային փաստաթղթերի պահպանման, վարման և արխիվ փոխանցելու աշխատանքները.
  7. կազմել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ և այլ փաստաթղթեր.
  8. տրամադրում է Աշխատակազմ այցելած անձանց, թեժ գիծ կամ այլ  հեռախոսահամարներով ստացված՝ իրավաբանական խորհրդատվություն և արագ արձագանքում պահանջող հեռախոսազանգերի վերահասցեագրումը համապատասխան ստորաբաժանումներին.
  9. Պաշտպանին դիմելու ընթացակարգերի, Պաշտպանի լիազորությունների վերաբերյալ անձանց տրամադրում է խորհրդատվություն.
  10. իր լիազորությունների շրջանակում իրականացնել պաշտոնական հաղորդակցություն:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթաշրջանառության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

 Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

  • Բանակցությունների վարում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում