Վարչության գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին։
Չունի
Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետի տեղակալը կամ Վարչության գլխավոր մասնագետներից մեկը։
1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի (այսուհետ՝ Գլխավոր դատախազ), Գլխավոր դատախազի տեղակալների, ինչպես նաև՝ Դատախազության համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների, ինչպես նաև՝ օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն այցերի նախապատրաստական աշխատանքներ՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով և միջազգայնորեն ընդունված արարողակարգային չափանիշներով.
2) իրականացնում է Դատախազության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային և արարողակարգային հանդիպումների կազմակերպման աշխատանքներ․
3) ըստ անհրաժեշտության, ցուցաբերում է աջակցության Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պատվիրակությունների այցեր նախապատրաստող աշխատանքային խմբերին.
4) իրականացնում է օտար լեզվով ստացված և (կամ) ուղարկվող փաստաթղթերի (տեղեկատվության) թարգմանչական աշխատանքներ․
5) իրականացնում է Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների շնորհավորական, ցավակցական գրությունների (նամակ, ուղերձ, հրավեր և այլ) նախապատրաստման աշխատանքներ․
6) իրականացնում է Դատախազության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հետ կապված փաստաթղթաշրջանառության աշխատանքներ․
7) մասնակցում է Դատախազության կողմից միջոցառումների կազմակերպման աշխատանքներին.
8) իրականացնում է Վարչության իրավասությունների շրջանակներում գործավարության միասնական կարգի պահպանման, ինչպես նաև՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով աշխատանքներ և, ըստ անհրաժեշտության, իրականացնում է փաստաթղթերի արխիվացման աշխատանքներ.
9) իրականացնում է Վարչության գործունեությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման և իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներ։
· Վարչության նպատակներից, խնդիրներից և գործառույթներից բխող աշխատանքների իրականացման համար Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալ փաստաթղթեր, տեղեկատվություն և այլ նյութեր.
· մասնակցում է Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների և (կամ) Վարչության աշխատանքները համակարգող պաշտոնատար անձի (անձանց) հետ կազմակերպվող աշխատանքային հանդիպումներին և քննարկումներին.
· ըստ անհրաժեշտության, մասնակցել պետական մարմինների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական հանդիպումներին և քննարկումներին.
· Վարչության իրավասություններից բխող հարցերի վերաբերյալ ներկայանալ առաջարկություններով, ելույթներով, զեկույցներով, հաշվետվություններով։
· ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերի՝ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանությունը․
· առաջնորդվել և պահպանել իրավական ակտերով սահմանված կարգն ու ժամկետները.
· պահպանել Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթները և միջազգայնորեն ընդունված արարողակարգային չափանիշները.
· սահմանված ժամկետում կատարել թարգմանություններ․
· իրականացնել Վարչության խնդիրների և գործառույթների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագրման և նախապատրաստման աշխատանքներ.
· ուսումնասիրել Վարչության գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող իրավական ակտերը.
ներկայացնել ուսումնասիրություններ, վերլուծություններ, առաջարկություններ, աշխատանքային ծրագրեր, եզրակացություններ, նամակներ, հրավերներ, ուղերձներ և այլ փաստաթղթեր ու տեղեկատվություն։
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային հարաբերությունների կամ թարգմանության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար:
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և (կամ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունքների տրամադրման և (կամ) դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և (կամ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ