Գիտության կոմիտե | Գլխավոր քարտուղար| 18-1-Ղ2-1

Պաշտոնի Անձնագրի Փոփոխման Նկարագրություն
Անձնագրի Նախնական Տարբերակ Հարթակում
Ենթակա և հաշվետու է

Գլխավոր քարտուղարն անմիջական ենթակա և հաշվետու է Կոմիտեի նախագահին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Օրբելի եղբայրների 22
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

· ապահովում է Կոմիտեի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցությունը.

· ապահովում է Կոմիտեում Հայաստանի Հանրապետության աշխատանքային և քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացման աշխատանքները.

· ապահովում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստման և անցկացման աշխատանքները.

· կազմակերպում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը.

· ապահովում է Կոմիտեի բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծման և դրանք սահմանված ժամկետում Կոմիտեի նախագահին ներկայացնելու, Կոմիտեի բյուջետային միջոցների ծախսերը, Կոմիտեի միջնաժամկետ ծախսային ծրագրերն սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները.

· համակարգում է Կոմիտեում գնումների գործընթացը:

Իրավունքները

· իր համակարգման լիազորությունների շրջանակներում ընդունել անհատական իրավական ակտեր, տալ հանձնարարականներ և ցուցումներ, դրանց կատարման նկատմամբ իրականացնել հսկողություն, ստորագրել փաստաթղթեր, առանց լիազորագրի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմաններում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնել նրա շահերը, կնքել պայմանագրեր և գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալ լիազորագրեր.

· սահմանել Կոմիտեի քաղաքացիական ծառայության մասնագիտական գիտելիքների շրջանակը և աղբյուրները, տալ թույլատվություն՝ մրցույթին մասնակցելու վերաբերյալ, նշանակել մրցույթի անցկացման թեստավորման պատասխանատուին և ձևավորել հարցազրույցի փուլի հանձնաժողովի կազմը, կատարել նշանակումներ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 4-րդ, 5-րդ ենթախմբերի և մասնագիտական պաշտոնների բոլոր ենթախմբերի պաշտոններում, նրանց նկատմամբ կիրառել խրախուսման միջոցներ և նշանակել կարգապահական տույժեր, հաստատել Կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը.

· օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինել Կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները և պատասխանատու լինել ֆինանսական գործառնությունների իրականացման համար.

· վերահսկել Կոմիտեի հաշվապահական հաշվառման աշխատանքների ժամանակին և անթերի կատարման աշխատանքները, գնումների գործընթացում սահմանել գնումների համակարգող, ձևավորել գնահատող հանձնաժողով, հաստատել գնման ընթացակարգի արձանագրությունը, կնքել գնման պայմանագրեր:

Պարտականությունները

· անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացման գործընթացում՝ քաղաքացիական ծառայության անվանացանկի, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի և դրանցում կատարվող փոփոխությունների հաստատում, թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթների կազմակերպում և անցկացում, համապատասխան պաշտոններում նշանակումների իրականացում, Կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների բավարարմանն ուղղված մասնագիտական գիտելիքների վերաբերյալ դասընթացների (մոդուլների) մշակում, վերապատրաստման ծրագրի հաստատում, վերապատրաստման կազմակերպում և այլն, առաջնորդվել և պահպանել քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգն ու ժամկետները.

· Կոմիտեի հաշվապահական հաշվառման աշխատանքների ժամանակին և անթերի կատարման, հարկային դաշտի հետ կապված բոլոր գործառույթների, գանձապետական հաշիվների հաշվառման ու գանձապետական բաժանմունքների մուտքերի և փոխանցումների կատարման, դրամարկղային և բանկային գործարքների ժամանակին և անթերի կատարման համար առաջնորդվել և պահպանել օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգն ու ժամկետները.

· Կոմիտեում գնումների գործընթացում՝ գնման պլանի կազմումը, այդ պլանի համաձայն գնումների իրականացումը, գնման ընթացակարգի արձանագրությունը հաստատելիս և պայմանագրի կնքումն իրականացնելիս առաջնորդվել և պահպանել Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը, իրավունքները և պարտականությունները.

· Կոմիտեի կառավարման ապարատի և գիտության ու այլ ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի ամենամյա նախագծերի կազմման աշխատանքների իրականացման շրջանակներում ուսումնասիրել և վերլուծել Կոմիտեի ստորաբաժանումների կողմից տվյալների հավաքագրման, վերլուծության, առաջարկությունների ուսումնասիրության աշխատանքները, կազմակերպել քննարկումներ, ստեղծել աշխատանքային խմբեր, վերահսկել դրանց աշխատանքների ընթացքը՝ առաջնորդվելով և պահպանելով օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգն ու ժամկետները.

· միջնաժամկետ ծախսային ծրագրերով, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով, հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ռազմավարական այլ ծրագրերով Կոմիտեի գործունեության, ձեռքբերված արդյունքների և կատարված ծախսերի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներով հաշվետվությունների ներկայացնել համապատասխան մարմիններ:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարման կամ ֆինանսավարկային բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության ոլորտների և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման և ղեկավարման և համակարգման և վերահսկման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի գործունեության ոլորտների և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ՝ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման կամ քաղաքականությունների իրականացման համակարգման գործընթացներով:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների և տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ մարմինների լիազորությունների իրականացման վրա ազդեցություն:

 

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է համապատասխան մարմնի որոշակի ոլորտի և կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Բողոքների բավարարում
  • ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում