ՀՀ դատախազություն | Վիճակագրության և վերլուծության բաժին | Վիճակագրության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ| 31-9-Մ2-2

Ենթակա և հաշվետու է

Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական հաշվետու և ենթակա է Բաժնի պետին։

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Չունի

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը կամ Բաժնի գլխավոր մասնագետը։

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վազգեն Սարգսյան 5
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) իրականացնում է հանցավորության, քննչական աշխատանքի նկատմամբ, ըստ ոլորտների դատախազական գործունեության վիճակը բնութագրող գերատեսչական վիճակագրական տվյալների հավաքագրման, ստուգման, համադրման, ամփոփման, վերլուծության և դրանց արդյունքներով տեղեկատվական վերլուծական փաստաթղթերի (տեղեկանքների) տրամադրման աշխատանքները․

2) իրականացնում է հանցավորության վիճակի, հանցագործությունների բացահայտման, քննչական աշխատանքի, դատախազական հսկողության մասին համապատասխան վիճակագրական տվյալների և տեղեկատվության տրամադրման աշխատանքները․

3) իրականացնում է Դատախազությունում վիճակագրական հաշվետվությունների ժամանակին ստացման, ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման աշխատանքները․

4) իրականացնում է համապատասխան պետական մարմիններից Դատախազության համար անհրաժեշտ վիճակագրական տվյալների ստացման աշխատանքները․

5) իրականացնում է հանցագործությունների մասին հաղորդումների հաշվառման, հանցավորության և հանցագործությունների բացահայտման քննչական աշխատանքի և դատախազական հսկողության Դատախազությունում գերատեսչական ամսական, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ու ամփոփ վերլուծությունների նախապատրաստման, վիճակագրական հաշվետվությունների ժամանակին ստացման, ուսումնասիրության, վերլուծության, ամփոփման և պետական վիճակագրական հաշվետվության կազմման աշխատանքները․

6) իրականացնել ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդից ստացված որոշման նախագծերի և վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրության և դրանց արդյունքների հիման վրա առաջարկությունների, եզրակացությունների նախապատրաստման, կազմման աշխատանքները․

7) իրականացնում է համակարգչային համապատասխան ծրագրում Դատախազության վիճակագրական տվյալների հավաքագրման աշխատանքները․

8) իրականացնում է (կամ մասնակցում է) Դատախազությունում վարվող վիճակագրության էլեկտրոնային ծրագրի մշակման աշխատանքները (աշխատանքներին)։

Իրավունքները

· Բաժնի գործառույթներից բխող աշխատանքների իրականացման համար՝ համապատասխան մարմիններից, Դատախազության ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն և նյութեր.

· կատարել հարցումներ, կազմակերպել հանդիպումներ՝ ներկայացված տեղեկատվության հավաստիությունն ուսումնասիրելու և ստուգելու համար.

· Մասնակցել առաջադրված խնդիրների լուծման հարցերով կազմակերպվող աշխատանքային մասնագիտական հանդիպումներին, քննարկումներին, խորհրդակցություններին և այլ միջոցառումներին․

· անհրաժեշտության դեպքում, նախապատրաստել և ներկայանալ առաջարկություններով, ելույթներով, զեկույցներով, հաշվետվություններով, վերլուծություններով։

Պարտականությունները

· ուսումնասիրել ներկայացված տեղեկատվության՝ սահմանված պահանջներին համապատասխանությունը և հավաստիությունը․

· առաջնորդվել և պահպանել իրավական ակտերով սահմանված կարգն ու ժամկետները.

· մշակել վիճակագրության վարման մեթոդաբանություն, հաշվետվությունների ձևանմուշներ, ուղեցույցներ, վերահսկել սահմանված կանոններին և մեթոդաբանությանը համապատասխան տեղեկատվության հավաքագրման գործընթացը.

· ապահովել ստացված տեղեկատվության ամբողջականությունը և, ըստ անհրաժեշտության, գաղտնիությունը.

· կատարել Բաժին ներկայացվող վիճակագրական հաշվետվությունների ընդունման, ստուգման, համադրման և ամփոփման ընթացքում վերհանված թերությունների և անճշտությունների վերացման աշխատանքներ,

· տրամադրել մասնագիտական և մեթոդական աջակցության.

· կատարել ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ.

ընդունել, գրանցել, տրամադրել, առաքել, հաշվառել, արխիվացնել, ինչպես նաև մշակել ու նախապատրաստել փաստաթղթեր, վիճակագրական տվյալներ, աշխատանքային ծրագրեր, տեղեկանքներ, այլ տեղեկատվություն և նյութեր։

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վիճակագրության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և (կամ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունքների տրամադրման և (կամ) դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և (կամ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Փաստաթղթերի նախապատրաստում