Բաժնի պետը հաշվետու և անմիջական ենթակա է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին (այսուհետ՝ Գլխավոր դատախազ), անմիջական հաշվետու է Հայաստանի Հանրապետության գլխավոր քարտուղարին (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար)։
Բաժնի պետին ենթակա են Բաժնի աշխատողները։
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը։
1) ապահովում է հանցավորության, քննչական աշխատանքի նկատմամբ, ըստ ոլորտների դատախազական գործունեության վիճակը բնութագրող գերատեսչական վիճակագրական տվյալների հավաքագրման, ստուգման, համադրման, ամփոփման, վերլուծության և դրանց արդյունքներով տեղեկատվական վերլուծական փաստաթղթերի (տեղեկանքների) տրամադրման աշխատանքների իրականացումը․
2) ապահովում է հանցավորության վիճակի, հանցագործությունների բացահայտման, քննչական աշխատանքի, դատախազական հսկողության մասին համապատասխան վիճակագրական տվյալների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների իրականացումը․
3) ապահովում է Դատախազությունում վիճակագրական հաշվետվությունների ժամանակին ստացման, ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման աշխատանքների իրականացումը.
4) ապահովում է համապատասխան պետական մարմիններից Դատախազության համար անհրաժեշտ վիճակագրական տվյալների ստացման աշխատանքների իրականացումը․
5) ապահովում է հանցագործությունների մասին հաղորդումների հաշվառման, հանցավորության և հանցագործությունների բացահայտման քննչական աշխատանքի և դատախազական հսկողության Դատախազությունում գերատեսչական ամսական, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ու ամփոփ վերլուծությունների նախապատրաստման, վիճակագրական հաշվետվությունների ժամանակին ստացման, ուսումնասիրության, վերլուծության, ամփոփման և պետական վիճակագրական հաշվետվության կազմման ու ներկայացման աշխատանքների իրականացումը․
6) կազմակերպել ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդից ստացված որոշման նախագծերի և վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրության և դրանց արդյունքների հիման վրա առաջարկությունների, եզրակացությունների նախապատրաստման, կազմման և ներկայացման հետ կապված աշխատանքների իրականացումը․
7) ապահովում է համակարգչային համապատասխան ծրագրում Դատախազության վիճակագրական տվյալների հավաքագրման աշխատանքների իրականացումը․
8) ապահովում և (կամ) մասնակցում է Դատախազությունում վարվող վիճակագրության էլեկտրոնային ծրագրի մշակման աշխատանքներին։
· Բաժնի գործառույթներից բխող աշխատանքների իրականացման համար՝ համապատասխան մարմիններից, Դատախազության ստորաբաժանումներից պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն և նյութեր.
· կատարել հարցումներ, կազմակերպել հանդիպումներ՝ ներկայացված տեղեկատվության հավաստիությունն ուսումնասիրելու և ստուգելու համար.
· մասնակցել (անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպել) առաջադրված խնդիրների լուծման հարցերով կազմակերպվող աշխատանքային մասնագիտական հանդիպումներին, քննարկումներին, խորհրդակցություններին և այլ միջոցառումներին․
· անհրաժեշտության դեպքում, նախապատրաստել և ներկայանալ առաջարկություններով, ելույթներով, զեկույցներով, հաշվետվություններով, վերլուծություններով։
· ուսումնասիրել ներկայացված տեղեկատվության՝ սահմանված պահանջներին համապատասխանությունը և հավաստիությունը․
· առաջնորդվել և պահպանել իրավական ակտերով սահմանված կարգն ու ժամկետները.
· մշակել վիճակագրության վարման մեթոդաբանություն, հաշվետվությունների ձևանմուշներ, ուղեցույցներ, վերահսկել սահմանված կանոններին և մեթոդաբանությանը համապատասխան տեղեկատվության հավաքագրման գործընթացը.
· ապահովել ստացված տեղեկատվության ամբողջականությունը և, ըստ անհրաժեշտության, գաղտնիությունը.
· վերահսկել Բաժին ներկայացվող վիճակագրական հաշվետվությունների ընդունման, ստուգման, համադրման և ամփոփման ընթացքում վերհանված թերությունների և անճշտությունների վերացման աշխատանքների իրականացումը․
· տրամադրել մասնագիտական և մեթոդական աջակցության.
· կատարել ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ.
ընդունել, գրանցել, տրամադրել, առաքել, հաշվառել, արխիվացնել, ինչպես նաև մշակել ու նախապատրաստել փաստաթղթեր, վիճակագրական տվյալներ, աշխատանքային ծրագրեր, տեղեկանքներ, այլ տեղեկատվություն և նյութեր։
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վիճակագրության բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում:
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն:
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` իր իրավասությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման և (կամ) կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ