Մեր մասին
Յուրաքանչյուր պետության կայունության ապահովման և հավասարակշռված
զարգացման պարտադիր գործոն և հիմնասյուն է հանդիսանում արդյունավետ գործող պետական
ծառայության համակարգի առկայությունը։ Պետական կառավարման համակարգում արդյունավետ,
հավասարակշռված և միասնական կադրային քաղաքականություն իրականացնելու, համակարգը քաղաքական
հարաբերակցության փոփոխությունից անկախ պրոֆեսիոնալ կադրերով ապահովելու, ծառայողների
իրավական պաշտպանվածությունը և օրինական շահերը պաշտպանելու նպատակով 1998 թվականից
նախաձեռնվեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի մշակումը, որը ՀՀ Ազգային
ժողովի կողմից ընդունվեց 2001 թվականի դեկտեմբերի 4-ին։ Քաղաքացիական ծառայության միասնական
պետական քաղաքականությունն իրականացնելու նպատակով, 2002 թվականին ստեղծվեց Քաղաքացիական
ծառայության խորհուրդը։
Քաղաքացիական
ծառայության խորհուրդը հանդիսացավ այն հիմնադիր մարմինը, որն իրականացրեց ՀՀ-ում քաղաքացիական
ծառայության համակարգի ներդրումը, սկզբնական կայացումը, զարգացումը և հիմնական օրենսդրական
բազայի ստեղծումը։ 2015 թվականի Սահմանադրության
փոփոխությունների, պետական կառավարման համակարգի զարգացման և կայացման, արժանիքահեն,
արդար և թափանցիկ, բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովող, արհեստավարժ
և արդյունավետ գործող, հանրային կառավարման միջազգային լավագույն օրինակներին համապատասխանող
քաղաքացիական ծառայություն ունենանելու հրամայականով պայմանավորված մշակվեց և 2018
թվականի մարտի 23-ին ընդունվեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքը։ Նոր
օրենքի պահանջով դադարեց Քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեությունը, իսկ քաղաքացիական
ծառայության ղեկավարման և միասնականության ապահովման լիազորությունը վերապահվեց վարչապետի
աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին։
Քաղաքացիական
ծառայության գրասենյակին վերապահվեց նաև պետական մարմիններում աշխատանքի վարձատրության
քաղաքականության մշակման գործառույթը: Դրանով պայմանավորված՝ Կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 2-ի N 1074-Ն որոշմամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության
պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչվեց
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը:
ü Իրավական ակտերի նախագծերի մշակում
ü Վարկանիշային ցուցակների համար թեստավորման անցկացում և ցուցակների առցանց վարում
ü Մրցույթների թեստերում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ առաջադրանքների կազմում
ü Կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստումի կազմակերպում
ü Պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակում
ü Գլխավոր քարտուղարների թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթների կազմակերպում և անցկացում
ü ՄՌԿ տեղեկատվական հարթակի վարում
ü Մեթոդական ղեկավարում և վերահսկողություն
ü Մեթոդական ցուցումների տրամադրում
ü Անձնակազմի կառավարման աշխատանքների կազմակերպման համար ուղեցույցների մշակում
ü Վերլուծությունների իրականացում
ü Մոնիթորինգի իրականացում
ü Օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում: